Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ
05.09.2013 | 13:11

Առավոտից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ պատգամավորը ասել էր, թե Հայաստանը նոյեմբերին նախաստորագրելու է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն Սահակյանի այդ հայտարարությունից ժամեր անց Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին: Գալուստ Սահակյանին հարց էինք ուզում ուղղել` ինքը տեղյակ էր, որ ՀՀԿ առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նման որոշում ունի: Քանի որ ՀՀԿ-ական պատգամավորին հարցն ուղղելու երջանկությանը չարժանացանք, մնում է ենթադրություն անել: Առաջին` եթե նա անտեղյակ էր Սերժ Սարգսյանի որոշումից, ապա ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է փոխել որոշումը, կամ էլ իր ծրագրերը ընդհանրապես չի քննարկում իր կուսակիցների հետ ու միանձնյա որոշում է կայացնում, իսկ եթե Սահակյանը տեղյակ լինելով հակառակն էր պնդում, ապա գիտակցված վահանի դեր էր կատարում Սերժ Սարգսյանի համար, որ վերջինս անաղմուկ, բարով-խերով իր հայտարարությունն աներ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ